Բրյուսելը հետաքրքրված չէ ՀՀ և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմամբ. Զախարովա

Մանրամասներ

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ասուլիսում մեկնաբանել է հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորումը, DW-ի հոդվածը (ըստ որի՝ Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել ՀՀ վրա) և ԵՄ դիտորդների գնահատականը։

Զախարովան ասել է. «Նախ, կարևոր է լսել ոչ թե նրանց, որոնք երբեք կարգավորման միջնորդ չեն եղել, պրակտիկ լուծումների չեն հասել, այլ լսել Բաքվին և Երևանին։ Պետք է լսել և գործել երկու երկրների շահերի ծիրում։

Այո, լինում են բարդացումներ և ծայրահեղ սրացումներ, բայց կողմերը կարող են համաձայնվել․ կարևորը անհրաժեշտ հարթակ ստեղծելն ու աջակցելն է։ Այդ հայտարարությունները ԵՄ հակակառուցողական նպատակների ապացույցն են․ Բրյուսելը հետաքրքրված չէ ՀՀ և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմամբ և սրում է հակասությունները Բաքվի և Երևանի միջև։

Չկա որևէ օրինակ Արևմուտքի և, մասնավորապես, ԵՄ հաջող միջնորդության»։