Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հետախուզությունն այսօր առավոտյան զեկույցը նվիրել է Ռուսաստանում հնարավոր նոր «մասնակի մոբիլիզացիայի» կանխատեսումներին։
Վերլուծաբաններն ի գիտություն են ընդունել ռուսական լրատվամիջոցների հաղորդագրություններն այն մասին, որ իշխանությունները պատրաստվում են մեծ արշավ սկսել՝ լրացուցիչ 400,000 զինվորական հավաքագրելու համար:
Ռուսաստանը քարոզարշավը ներկայացնում է որպես պրոֆեսիոնալ կադրերի կամավոր հավաքագրում, այլ ոչ թե որպես նոր պարտադիր մոբիլիզացիա։ Սակայն իրական հավանականություն կա, որ գործնականում այս տարբերությունը կփոշիանա, և մարզային իշխանությունները կփորձեն կատարել հավաքագրման իրենց խնդիրը հարկադրանքի միջոցով։
0Comments