Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ATV-ին տված մեկնաբանությունում ասել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը կարող է ապրիլի 27-ին այցելել Թուրքիա՝ մասնակցելու Թուրքիայի առաջին ատոմակայանի՝ «Աքքույու»-ի բացմանը, որը կառուցվել է «Ռոսատոմ»-ի կողմից, գրում է BBC-ն:
«Պուտինը կարող է ապրիլի 27-ին թռչել Թուրքիա՝ բացման արարողությանը, կամ կարող է մասնակցել արարողությանը առցանց»,- ասել է Էրդողանը։
Հաագայի միջազգային քրեական դատարանը մարտի 17-ին ձերբակալության օրդեր է տվել Վլադիմիր Պուտինի, ինչպես նաև երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի նկատմամբ։ Նրանք մեղադրվում են օկուպացված տարածքներից ուկրաինացի երեխաներին ապօրինի տեղափոխմանւ մեջ։
Թուրքիան չի վավերացրել Հռոմի կանոնադրությունը և հետևաբար չի ճանաչում ՄՔԴ որոշումը։
0Comments