Հուսով ենք՝ ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի փոխգործակցության հարցերը կլուծվեն կառուցողական. ՌԴ ԱԳՆ փոխնախարար

Մանրամասներ

«Մոսկվան ակնկալում է, որ ՀԱՊԿ մյուս անդամների հետ Երևանի փոխգործակցության բնույթի վերաբերյալ վնասակար քննարկումները կդադարեն, և այդ կապակցությամբ ծագած հարցերը կառուցողական լուծում կստանան», – այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Հուսով ենք, որ «ով որտեղից է գալիս» թեմայով վնասակար քննարկումները կդադարեն, և ՀԱՊԿ-ի շրջանակներում Երևանի հետ փոխգործակցության բոլոր հարցերը, այդ թվում՝ կազմակերպության դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանի տարածքում, կդադարեն և կլուծվեն կառուցողական և փոխշահավետ ձևով»,- ասել է նա RTVI-ին տված հարցազրույցում։