Իրանի ԱԳ նախարարը մեկնել է Մոսկվա

Մանրամասներ

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը Թեհրանից մեկնել է Մոսկվա: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության Telegram-ալիքում տեղադրված հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Իրանի ԱԳ նախարարը Ռուսաստան կժամանի Սերգեյ Լավրովի հրավերով:

Նշվում է, որ այցի ընթացքում կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերությունների տարբեր ասպեկտներ, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցեր: