Ռուսաստանի Դաշնությունը պատասխանատու է Մերձդնեստրում ապրող ռուսների համար. Լավրով

Մանրամասներ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը պատասխանատու է Մերձդնեստրում ապրող ռուսների համար։

«Իհարկե, մենք պատասխանատու ենք նրանց համար, առաջին հերթին մեր խաղաղապահ զորախումբը ու զորքը, որը պահպանում է Կոլբասնայում գտնվող զինամթերքի հսկայական պահեստը»,- ընդգծել է նա։

Նա հիշեցրեց, որ խաղաղապահների մանդատը ժամանակին համաձայնեցվել է բոլոր կողմերի հետ, և այն լիովին պահպանում է իր արդիականությունը, որով էլ առաջնորդվելու է ռուսական կողմը։

Ավելի վաղ Լավրովը հայտարարել էր, որ Ուկրաինայի իշխանությունները «դիվերսիոն դեր» են խաղում՝ աջակցելով Մոլդովայի «ռազմական նկրտումներին» և պատրաստակամություն հայտնելով միջամտել Մերձդնեստրի իրավիճակին ուժի կիրառմամբ։

Մինչ այդ չճանաչված Մերձդնեստրի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Մոլդովային մեղադրել էր Ռուսաստանին բանակցություններից հեռացնելու փորձի մեջ։

Գերատեսչության ղեկավար Վիտալի Իգնատիևն ընդգծել է, որ հանդիպման մեխանիզմը խախտելու փորձերը նպատակ ունեն Մերձդնեստրովին թողնել առանց հավասար երկխոսության հարթակի հասանելիության։