Վաշինգտոնը մտահոգություն է հայտնել Բաքվին` վերջինիս զինուժի տեղաշարժերի առիթով

Մանրամասներ

ԱՄՆ պետքարտուղարությունը լրագրողների հետ ավանդական ճեպազրույցի ընթացքում տեղեկացրել է, որ Վաշինգտոնը մտահոգություն է հայտնել Բաքվին՝ ադրբեջանական ռազմական վերջին տեղաշարժերի կապակցությամբ, գրում է Ամերիկայի ձայնը: Պատասխանելով լրագրողի հարցին այս կապակցությամբ՝ ԱՄՆ պետքարտուղարության առաջին փոխխոսնակ Վեդանտ Պատելը հայտնել է.

«Պետքարտուղարի տեղակալ Դոնֆրիդը զրուցել է (Ադրբեջանի) արտգործնախարար Բայրամովի հետ և մտահոգություն հայտնել ադրբեջանական ռազմական տեղաշարժերի կապակցությամբ։ Նա ընդգծել է ԱՄՆ-ի հանձնառությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցություններին, քանի որ պետքարտուղարը նույնպես բազմիցս խոսել է այս կապակցությամբ. ուղիղ երկխոսությունը առանցքային է այս խնդրի լուծման և կայուն խաղաղության հասնելու համար:

Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի, և մենք կշարունակենք նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկումներին, ինչպես երկկողմ, այնպես էլ գործընկերների հետ ու բազմակողմ կազմակերպությունների շրջանակում»,- ասել է ԱՄՆ պետքարտուղաության ներկայացուցիչը: