Մոսկվան զգուշացրել է Հայաստանի իշխանություններին ծայրահեղ բացասական հետևանքների մասին. Կրեմլն անընդունելի է համարում Երևանի ծրագիրը

Մանրամասներ

Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին միանալու Հայաստանի մտադրությունն անընդունելի է Ռուսաստանի համար։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՌԴ արտգործնախարարության իր աղբյուրներին: 

«Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում պաշտոնական Երևանի՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին միանալու ծրագրերը Ռուսաստանի ղեկավարության դեմ ՄՔԴ-ի վերջին անօրինական և իրավաբանորեն անվավեր «օրդերների» ֆոնին»,-ասել է պարբերականի աղբյուրը:

Հաղորդվում է, որ «հայ գործընկերներին զգուշացվել է Մոսկվայի հետ երկկողմ հարաբերությունների վրա իրենց հնարավոր քայլերի ծայրահեղ բացասական հետևանքների մասին»։
Հիշեցնենք, որ օրերս Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաեւ Երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի կալանավորման միջազգային օրդերներ էր տվել։

Միջազգային քրեական դատարանը պարզաբանում է, որ Պուտինն ու Լվով-Բելովան կասկածվում են ուկրաինացի երեխաների ապօրինի արտաքսման մեջ։