Արևմուտքը սկսում է ստեղծել նոր ռազմական բլոկ, որը նման է Երկրորդ համաշխարհային պատերազմի գերմանա-իտալա-ճապոնական առանցքին. Պուտին

Մանրամասներ

Արևմուտքը սկսում է ստեղծել նոր ռազմական բլոկ, որը նման է Երկրորդ համաշխարհային պատերազմի գերմանա-իտալա-ճապոնական առանցքին, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ռուսաստանի նախագահի խոսքով՝ անցյալ տարի ՆԱՏՕ-ն համաձայնեցրել է նոր ռազմավարական հայեցակարգ, որն ուղղակիորեն վկայում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների՝ Նոր Զելանդիայի, Ավստրալիայի, Հարավային Կորեայի և այլ երկրների հետ հարաբերությունները զարգացնելու մտադրության մասին։

Բացի այդ, Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ռուսաստանը ռազմական դաշինք չի ստեղծում Չինաստանի հետ և չի սպառնում որևէ երկրի։

«Այո, մենք համագործակցություն ունենք նաեւ ռազմատեխնիկական փոխգործակցության ոլորտում։ Մենք դա չենք թաքցնում։ Մեզ մոտ ամեն ինչ թափանցիկ է։ Գաղտնի ոչինչ չկա»,- ասել է Վլադիմիր Պուտինը։