Ռոբերտ Քոչարյանը դատարանի թույլտվությամբ բացակայում է ՀՀ-ից, մինչ հաջորդ դատական նիստը կվերադառնա․ Բագրատ Միկոյան

Մանրամասներ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մինչ հաջորդ դատական նիստը կվերադառնա Հայաստան։ Տեղեկությունը Tert.am-ին հայտնեց ՀՀ երկրորդ Նախագահի գրասենյակի պատասխանատու Բագրատ Միկոյանը։

«Նախագահ Քոչարյանը դատարանի թույլտվությամբ բացակայում է Հայաստանից, հաջորդ դատական նիստը նշանակված է ապրիլի 18-ին, մինչև այդ, նախագահը կվերադառնա Հայաստան»,- ասաց Բագրատ Միկոյանը։