Երևանում բախվել են BMW-ն ու մոպեդը, 3 հոգի հայտնվել են ավտոբուսի տակ, կա 2 զոհ, 1 վիրավոր

Մանրամասներ

Այսօր՝ մարտի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 18:00-ի սահմաններում Նորագավիթ 1-ին փողոցում բախվել են դեռևս անհայտ մակնիշի մոպեդն ու BMW-ն:

Բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, ու այդ պահին նշված վայրով անցնող թիվ 456 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել Մոպեդի վրա գտնվող 3 հոգու: 2-ը տեղում մահացել են, մեկը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց: