Չարլզ III-ը հետաձգել է այցը Ֆրանսիա՝ կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցերի պատճառով

Մանրամասներ

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի պետական այցը Ֆրանսիա հետաձգվել է՝ հաշվի առնելով հաջորդ շաբաթ Ֆրանսիայում նախատեսված ցույցերը կենսաթոշակային բարեփոխումների դեմ:

Նշվում է, որ Ֆրանսիայի և Միացյալ Թագավորության կառավարությունները նման որոշում են ընդունել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի միջև կայացած հեռախոսազրույցից հետո:

Այցի հետագա ժամկետի մասին դեռ ոչինչ հայտնի չէ:

Ավելի վաղ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը հայտարարել էր, որ Ֆրանսիան պատրաստ է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի այցին։

Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ հերթական ցույցերն ուղեկցվել էին անկարգություններով: Վիրավորվել էր 149 ոստիկան և ժանդարմ, ինչպես նաև տասնյակ ցուցարարներ: 172 մարդ ձերբակալվել էր: