Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթում ԵՄ-ը կկենտրոնանա սահմանափակումների շրջանցման վրա. Եվրահանձնաժողովի ղեկավար

Մանրամասներ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթում Եվրամիությունը կկենտրոնանա նախկինում ներդրված սահմանափակումների շրջանցման դեմ պայքարի վրա:

Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա Ֆոն դեր Լայենը ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվան հաջորդած մամուլի ասուլիսում։

Նա չի հստակեցրել, թե արդյոք պատժամիջոցների նոր փաթեթն արդեն մշակման փուլում է և չի նշել դրա կիրառման ժամկետները։