Ռուսաստանի հրթիռները սպառվում են. Պուտինը փոխում է մարտավարությունը Ուկրաինայում

Մանրամասներ

Ռուսական զորքերը կարող են փոխել Ուկրաինային հրթիռային հարվածներ հասցնելու մարտավարությունը՝ կենտրոնացնելով հարվածները ուկրաինական ռազմական օբյեկտների վրա. գրում են Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW) իրհերթական զեկույցում։

Ըստ դրա՝ ռուսական հրթիռային հարվածների ընդհանուր թիվը նվազում է, ինչը վկայում է ճշգրիտ կառավարվող հրթիռների պաշարների սպառման մասին։

Ուկրաինայի ռազմական հետախուզության գլխավոր վարչության խոսնակ Վադիմ Սկիբիցկին ասել է, որ ռուսական ուժերը կարող են վերակենտրոնացնել իրենց հարվածները ուկրաինական ռազմական օբյեկտների և ուժերի կենտրոնացման ուղղությամբ՝ միաժամանակ շարունակելով թիրախավորել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքը: