Խոշոր հրդեհ Ստամբուլի հյուրանոցներից մեկում․ կան զոհեր ու վիրավորներ

Մանրամասներ

Ստամբուլի հյուրանոցներից մեկում ուրբաթ՝ մարտի 24-ին, խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս երկուսը՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ TRT հեռուստաալիքին հղումով։

Հրդեհը բռնկվել է Պենդիկի շրջանում գտնվող յոթհարկանի հյուրանոցում, դրա պատճառներն առայժմ հայտնի չեն։

Հաղորդվում է, որ փրկարար ծառայությունների աշխատակիցներին հաջողվել է այն մարել 45 րոպեում։