Մոսկվա-Վոլգոգրադ չվերթն արտակարգ վայրէջք է կատարել «Շերեմետևո»-ում. Օդանավում եղել է 187 մարդ

Մանրամասներ

Boeing-737-ը, որում եղել է շուրջ 190 ուղևոր, վթարային վայրէջք է կատարել «Շերեմետևո» օդանավակայանում՝ օդանավի ճնշման սենսորի տեխնիկական խնդիրների պատճառով:

«ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը։

«Ժամը 19.55-ին Մոսկվա-Վոլգոգրադ չվերթն արտակարգ վայրէջք է կատարել «Շերեմետևո» օդանավակայանում։

Օդանավում եղել է 187 մարդ։ Վայրէջքը տեղի է ունեցել նորմալ ռեժիմով»,- ասել է գործակալության զրուցակիցը։