Ուկրաինայի ցամաքային ուժերը հակահարձակում են սկսում Բախմուտում

Մանրամասներ

Ուկրաինայի ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարել է Բախմուտի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի մոտալուտ հարձակման մասին։

Նրա խոսքով՝ «Վագները» մնում է Ռուսաստանի հիմնական ուժն այս ուղղությամբ։

«Ոչինչ չխնայելով՝ նրանք զգալի ուժ են կորցնում:

Շատ շուտով մենք կօգտվենք այս հնարավորությունից, ինչպես դա արեցինք Կիևի, Խարկովի, Բալակլեյի և Կուպյանսկի մոտ»,- գրել է Սիրսկին։