Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը մոնոէթնիկ երկիր է և այստեղ չկան ազգային փոքրամասնություններ, սա կոպիտ միջամտություն է մեր ներքին կյանքին․ Նիկոլ Փաշինյան

Մանրամասներ

Միջազգային հանրության ուշադրությունն եմ հրավիրում այն ակնհայտ փաստի վրա, որ Ադրբեջանը իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա։ Այս մասին կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա ավելի է հիմնավորվում «Արևմյան Ադրբեջանի» անհեթեթ խոսույթով, որը ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության բացահայտ ակտ է։ Ադրբեջանը հիմա էլ նոր մեղադրանք է մոգոնել ընդդեմ ՀՀ-ի, թե Հայաստանը մոնոէթնիկ երկիր է և ՀՀ-ում, իբր, ազգային փոքրամասնություններ չկան։ Նախ նման ձևակերպումները ՀՀ ներքին գործերին կոպիտ միջամտություն են և Հայաստանում ոչ միայն կան ազգային փոքրամանսություններ, այլ նրանք մանդատներ ունեն ՀՀ ԱԺ-ում և դա երաշխավորված է սահմանադրությամբ։ Իսկ եթե նման թեմաներով խոսույթը միջամտություն չէ երկրի ներքին գործերին, ուրեմն արձանագրենք, որ Ադրբեջանում ոչ միայն մամուլի, ընդդիմության, այլև ազգային փոքրամասնությունների ներկայացոցիչների նկատմամբ հետապնդումները կրում են համակարգային բնույթ։ Ադրբեջանը գուցե բարի կամք կդրսևորի և միլիմեջլիսում ազգային փորամասնությունների համար նախատեսված պատգամավորական քվոտաներ սահմանի և դա երաշխավորի սահմանադրությամբ»,- ասաց Փաշինայնը։

Խոսելով խաղաղության պայմանագրի ուղղությամբ տարվող աշխատանքներից, վարչապետն ասաց․

«Խաղաղության պայմանագիր լինելու է և լինելու է մինչև օրս բարձրագույն մակարդակներում ձեռք բերված գրավոր փաստաթղթերի հիման վրա։ ՀՀ կառավարությունը և հանրությունը պետք է զբաղվեն ամենօրյա ստեղծարար աշխատանքով, բարիք ստեղծելով և անվտանգային համակարգն ուժեղացնելով։ Մենք ոչ մի րոպե չպետք է շեղվենք Հայաստանի զարգացման ու մեր ժողովրդավարություն ամրապնդելու ճանապարհից»։