Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոննան ապրիլին կայցելի Հայաստան եւ Ադրբեջան՝ քննարկելու Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը։
Այս մասին նախարարը հայտարարել է ելույթ ունենալով Ֆրանսիայի Սենատում (խորհրդարանի վերին պալատում), փոխանցում է «Սպուտնիկը»։
Համապատասխան հրապարակումը տեղադրված է Սենատի Twitter-յան էջում։
«Ֆրանսիան առաջին իսկ օրվանից դատապարտում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը, ինչը սրում է իրավիճակը։ Ես մտադիր եմ ապրիլի վերջին այցելել Բաքու եւ Երեւան, որպեսզի տեղ հասցնեմ այս միտքը»,- մասնավորապես ասել է Կոլոննան։
0Comments