Գորիսի ԲԿ դիմած ռուս զինծառայողները հրազենային վնասվածքներ չեն ունեցել․ Սյունիքի մարզպետարան

Մանրամասներ

Մարտի 21-ի երեկոյան Սյունիքի մարզպետարանի ենթակայության Գորիսի բժշկական կենտրոն է դիմել ազգությամբ ռուս երկու զինծառայող՝ գլխի շրջանում ոչ հրազենային թեթև վնասվածքներով, հայտնում է Սյունիքի մարզպետարանը։

Զինծառայողները տեղում ստացել են առաջին բուժօգնություն ու անմիջապես դուրս գրվել հիվանդանոցից։