Սերգեյ Վիկտորովիչին պետք է հիշեցնել հետևյալը` Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում․ Տիգրան Վարդանյան

Մանրամասներ

ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Զավեշտ է ՌԴ ԱԳՆ Լավրովի հայտարարություններն առ այն, երբ Արցախի խնդիրը համեմատում է Դոնբասի կամ Կոսովոյի հետ:

Մեկը մյուսի հետ բացարձակապես կապ չունեցող խնդիրներ են ու ով ով, բայց Լավրովը դա շատ լավ գիտի:

Սրան զուգահեռ պետք է փաստենք նաև հետևյալը` երբ հայկական կողմի կառավարիչները հորթի դեմքով կանգնում են ու չեն պաշտպանում սեփական երկիրն, ապա ռուսաստանյան կողմն էլ պետք է բացառապես իր շահերով առաջնորդվի, բայց դա պետք է անի առանց զավեշտային մտքերի:

Ամեն դեպքում Սերգեյ Վիկտորովիչին պետք է հիշեցնել հետևյալը` Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, այլ 1921թ. Ստալինի կուսակցական մի որոշումով բռնակցվել է Ադրբեջանի ԽՍՀ-ին և հենց Արցախն է գրեթե 70 տարի օկուպացված եղել ու հիմա էլ 100-րդ օրն է, որ Արցախ աշխարհը շրջափակման մեջ կռվում է իր ինքնորոշման, իր վաղվա օրվա համար»: