ԱՄՆ հետախուզությունը կգաղտնազերծի կովիդի վերաբերյալ իրենց տվյալները

Մանրամասներ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է օրենք, որը պահանջում է ԱՄՆ հետախուզական ծառայություններից գաղտնազերծել COVID-19-ի ծագման մասին «որքան հնարավոր է» շատ տեղեկություն. հայտնում է Սպիտակ տունը։

«Մենք պետք է հասնենք COVID-19-ի սկզբնավորման եզրին, որպեսզի ավելի լավ կանխենք ապագա համաճարակները։

Իմ վարչակազմը կշարունակի վերանայել COVID-19-ի հետ կապված բոլոր գաղտնի տեղեկությունները, ներառյալ պոտենցիալ կապը Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի հետ»,- ասել է Բայդենը՝ հավելելով, որ ամբողջ տեղեկատվությունը չի հրապարակվի, քանի որ դա կարող է վնասել ազգային անվտանգությանը։