Վահե Ղազարյանի հրամաններով՝ Ոստիկանության բաժինների պետերի փոփոխություններ են տեղի ունեցել

Մանրամասներ

ՀՀ ներքին գործերի նախարար, գեներալ-մայոր Վահե Ղազարյանն այսօր՝ մարտի 21-ին, կադրային փոփոխություններ է կատարել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության շարքերում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, Վ․ Ղազարյանի հրամանով՝ Ոստիկանության փոխգնդապետ Երվանդ Նիկոյանը նշանակվել է Ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ։ Վերջինս ՆԳ Նախարարի հրամանով՝ ազատվել է Ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի պաշտոնից։

Մեկ այլ հրամանով՝ Ոստիկանության գնդապետ Արման Պապյանը նշանակվել է Ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ։ Վերջինս Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով ազատվել է Ոստիկանության Կենտրոնական բաժնի պետի պաշտոնից։

Վ․ Ղազարյանի հրամանով՝ Ոստիկանության մայոր Արտակ Ասատրյանը նշանակվել է  Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետ։ Վերջինս ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով՝ ազատվել է Ոստիկանության Հրազդանի բաժնի պետի պաշտոնից։

Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով՝ Ոստիկանության փոխգնդապետ Զորիկ Ավդիշոևը նշանակվել է Ոստիկանության Հրազդանի բաժնի պետ, ով Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով ազատվել է Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետի պաշտոնից։

ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով՝ Ոստիկանության գնդապետ Կարեն Բունիաթյանը նշանակվել է Ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ, ով Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով՝ ազատվել է Ոստիկանության Շենգավիթի բաժնի պետի պաշտոնից։

Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության գնդապետ Անդրանիկ Շահբազյանը նշանակվել է Ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ, ով Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով՝ ազատվել է Ոստիկանության Մաշտոցի բաժնի պետի պաշտոնից։

Վահե Ղազարյանի մեկ այլ հրամանով՝ Ոստիկանության գնդապետ Հովհաննես Արիստակեսյանը նշանակվել է Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ, ով Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով ազատվել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետի պաշտոնից։

Վահե Ղազարյանի մեկ այլ հրամանով՝ Ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանն ազատվել է Ոստիկանության Էրեբունու բաժնի պետի պաշտոնից և Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով՝  նշանակվել ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանության բաժնի պետ։

Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով՝ Ոստիկանության գնդապետ Անդրանիկ Մելոյանը ազատվել է Ոստիկանության Մալաթիայի բաժնի պետի պաշտոնից։