ԱՄՆ-ն կգաղտնազերծի COVID-19-ի ծագման վերաբերյալ հետաքննության արդյունքները

Մանրամասներ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է օրենք, որը պարտավորեցնում է ԱՄՆ հետախուզական ծառայություններին գաղտնազերծել COVID-19-ի ծագման մասին տեղեկատվությունը, որքանով դա հնարավոր է, հայտնում է Սպիտակ տունը։

«Մենք պետք է հասնենք COVID-19-ի ծագման ակունքին, որպեսզի ավելի լավ կանխենք ապագա համաճարակները։ Իմ վարչակազմը կշարունակի ստուգել COVID-19-ի հետ կապված բոլոր գաղտնի տեղեկությունները, ներառյալ հավանական կապը Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի հետ»,- ասել է Բայդենը՝ հավելելով, որ ամբողջ տեղեկատվությունը չի հրապարակվի, քանի որ դա կարող է վնասել ազգային անվտանգությանը։