ԵՄ-ն համաձայնեցրեց Ուկրաինային 2 միլիարդ եվրոյի զինամթերք մատակարարելու ծրագիրը

Մանրամասներ

Եվրահանձնաժողովը, Եվրոպական արտաքին կապերի ծառայությունը և պաշտպանության 27 նախարարները ավարտել են Ուկրաինային զինամթերքի մատակարարումն արագացնելու և եվրոպական պաշտպանական արդյունաբերությանն աջակցելու ծրագիրը, հայտնում է AFP-ն։

Պլանը նախատեսում է մասնակից երկրների ֆինանսական պարտավորություն Ուկրաինայի համար 2 միլիարդ եվրոյի չափով զենք գնելու համար։

«Մեր նպատակն է զինամթերք տրամադրել Ուկրաինային, արագ, հնարավորինս մեծ քանակությամբ և ամենացածր գնով»,- ասել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

Ուկրաինայում ռուսական զորքերը օրական արձակում են մոտ 20000 արկ, մինչդեռ ուկրաինական բանակը՝ 4-5 անգամ պակաս: