Իսկ ի՞նչ արեց Նիկոլը. Աղդամում էլ նուռ փարթի էիք անում

Մանրամասներ

Էդուարդ Շարմազանովը գրում է.

«Ողբերգական իրավիճակն Արցախում ոչ թե ինքնորոշման իրավունքից խոսելու, այլ՝ չխոսելու արդյունք է։

Ինքնորոշման իրավունքից չխոսելու եւ կապիտուլյանտների վերընտրության արդյունքում է Ալիեւն ավելի լկտիացել։

Սեւ լճի 30 տոկոսի համար կռիվ չանելու արդյունքում է Ադրբեջանն արդեն Հայաստանի կեսը պահանջում ու նոր պատերազմով սպառնում։

Ինքնորոշման իրավունքից խոսելու արրյունքում էր, որ 2016-ի հոկտեմբերի 7-ին Ալիեւն ասում, որ իրեն ճնշում են ճանաչել Արցախի անկախությունը։

Իսկ ի՞նչ արեց Նիկոլը։

Ինքնորոշման իրավունքի փոխարեն գնաց ասեց՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։

Աղդամում էլ նուռ փարթի էիք անում։

Դա է ձեր հասկացած անվտանգությունն ու արտաքին քաղաքականությունը։

Ինքնորոշման իրավունքից հրաժարվող էիք, բա 2021-ի նախընտրական ծրագրում ինչո՞ւ էիք գրել:

Թրքահպատակ նիկոլիստներ»։