Ռուսաստանը քրեական գործ է հարուցել Պուտինին ձերբակալելու օրդեր տված Հաագայի դատավորների նկատմամբ

Մանրամասներ

ՌԴ Քննչական կոմիտեն հայտարարել է Հաագայի Միջազգային քրեական դատարանի դատախազի և դատավորների դեմ քրեական գործ հարուցելու մասին, որոնք ուրբաթ օրը վճիռ են կայացրել ուկրաինացի երեխաներին արտաքսելու համար ՌԴ նախագահին քրեական պատասխանատվության ենթարկելու որոշման մասին և նրա ձերբակալության օրդեր են տվել։

«Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Ահմադ Խանի, Միջազգային քրեական դատարանի դատավորներ Տոմոկո Ականեի, Ռոզարիո Սալվատորե Այտալայի և Սերխիո Խերարդո Ուգալդե Գոդինեսի դեմ»,- ասվում է ՌԴ ՔԿ հայտարարությունում։

Ռուսաստանի Քննչական կոմիտեն պնդում է, որ  Վլադիմիր Պուտինի և  մանկական օմբուդսմենի նկատմամբ հետապնդումն անօրինական է, քանի որ քրեական պատասխանատվության հիմքեր չկան։