Պուտինի կալանավորման օրդերը ցմահ է. Հաագայի միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ

Մանրամասներ

Հաագայի միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Քարիմ Խանը հայտարարել է, որ Հաագայի դատարանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կալանավորման օրդերը ցմահ է։

«Մարդիկ, որտեղ էլ որ լինեն, պետք է հասկանան, որ կա օրենք, և որ իշխանության հետ գալիս է պատասխանատվությունը: Ռազմական հանցագործությունների համար վաղեմության ժամկետ չկա»,- Լրագրի փոխանցմամբ՝ ասել է նա BBC Radio 4-ին:

Ըստ Խանի՝ ձերբակալության օրդերը կարող է հետ կանչվել միայն այն դեպքում, եթե Պուտինին դատարանի առաջ կանգնեցնեն, իսկ դատավորները փակեն գործը։

Մարտի 17-ին ՄՔԴ ձերբակալության օրդեր է տվել Պուտինին և Ռուսաստանի Դաշնության Նախագահին առընթեր երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային: Նրանք մեղադրվում են Ուկրաինայի օկուպացված տարածքներից երեխաներին արտաքսելու մեջ։