Որ եկել ա՝ ի՞նչ. Ուզում եմ հասկանալ, որ եկավ՝ ի՞նչ փոխվեց. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին

Մանրամասներ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի Հայաստան այցելելը չի նշանակում, որ ՀԱՊԿ-ը Հայաստանից դուրս չի գալիս։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Որ եկել ա՝ ի՞նչ։ Ուզում եմ հասկանալ, որ եկավ՝ ի՞նչ փոխվեց», – ասաց Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ վարչապետի՝ «ՀԱՊԿ-ը դուրս է գալիս տարածաշրջանից» արտահայտությունը նշանակում է, որ այն գործողությունները, որոնք ՀԱՊԿ-ը պետք է անի՝ չի անում։

«Դրանով ՀԱՊԿ-ը ցույց է տալիս իր բացակայությունը», – ասաց ԱԺ նախագահը։

Սիմոնյանի խոսքով՝ Հայաստանը, անկախ ամեն ինչից, իր քայլերն անում է.«Չկա որևէ քայլ, որի համար ՀԱՊԿ անդամ լինելը մեզ խոչընդոտում է։ Մենք շարունակում ենք բոլոր հնարավոր ճանապարհները փնտրել ՀՀ անվտանգությունն ապահովելու համար»։