Չինաստանի նախագահի օդանավը վայրեջք է կատարել Մոսկվայում

Մանրամասներ

Ըստ Flightradar-ի տվյալների՝ ինքնաթիռը, որով Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ժամանել է Ռուսաստան, վայրէջք է կատարել Մոսկվայում։

Չինաստանի առաջնորդի ինքնաթիռը առաջին տեղում է եղել աշխարհի ամենաշատ հետևվող թռիչքների ցուցակում:

Ավելի քան 100 հզ․ մարդ առցանց հետևել է Air China-ի Boeing-747-ին:

Սի Ցզինպինի այցը Ռուսաստան կտևի մարտի 20-22-ը։

Երրորդ ժամկետով վերընտրվելուց հետո դա կլինի Սի Ցզինպինի առաջին արտասահմանյան այցը պետության ղեկավարի պաշտոնում: