ՆԱՏՕ-ի կործանիչները մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ ռուսական ինքնաթիռ են որսացել

Մանրամասներ

Բրիտանական և գերմանական Typhoon կործանիչները Էստոնիայի մոտ որսացել են ռուսական ինքնաթիռներ։

Դա տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի օդային պարեկության համատեղ առաքելության շրջանակներում:

Թագավորական ռազմաօդային ուժերի (RAF) կայքի  և Լրագրի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել 2023 թվականի մարտի 17-ին։

ՆԱՏՕ-ի կործանիչները որսացել են ռուսական ռազմական մարդատար Tu-134 ինքնաթիռը, որն ուղեկցում էին երկու Su-27 կործանիչներ և An-12 ռազմատրանսպորտային ինքնաթիռ:

Նշվում է, որ նման դեպք տեղի է ունեցել նաև մարտի 15-ին։