Թուրքիայի ԱԳՆ-ն Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերաբերալ Եվրախորհրդարանի զեկույցի մասին

Մանրամասներ

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերաբերալ Եվրախորհրդարանի զեկույցին։ Կառույցի խոսնալ Տանժու Բիլգիջը, մասնավորապես, ժխտել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ անդրադարձը՝ նշելով, որ այն իրենց համար վավեր չէ։

«Թուրքիայի դիրքորոշումը 1915 թվականի դեպքերի վերաբերյալ այն է, որ հայերի մահվան դեպքերն արևելյան Անատոլիայում տեղի են ունեցել, երբ ոմանք ներխուժած Ռուսաստանի կողմն են անցել և ապստամբել օսմանյան ուժերի դեմ։

Դրան հաջորդած հայերի տեղահանումը հանգեցրել է բազմաթիվ զոհերի։ Թուրքիան առարկում է տեղի ունեցածը ցեղասպանություն ներկայացնելը և 1915 թվականի դեպքերը բնութագրում է որպես ողբերգություն, որի ժամանակ երկու կողմն էլ կորուստներ են ունեցել։

Անկարան բազմիցս առաջարկել է Թուրքիայի և Հայաստանի պատմաբանների և միջազգային փորձագետների համատեղ հանձնաժողով ստեղծել հարցն ուսումնասիրելու համար», – նշված է հայտարարությունում։