Լեռնային Ղարաբաղի Մարտունու եւ Շուշիի շրջաններում հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք է գրանցվել, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Փաստերի համաձայն՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը հայկական եւ ադրբեջանական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում։
Մարտակերտի, Մարտունու շրջաններում եւ Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։
Մարտունու շրջանի անապահով եւ բազմազավակ ընտանիքներին պարենային փաթեթներ բաժանելու նպատակով մարդասիրական ծրագիր է իրականացվել։
0Comments