Ռուսաստանը կորցնում է ազդեցությունը Հայաստանի վրա. ISW

Մանրամասներ

եռնային Ղարաբաղից Ուկրաինա «խաղաղապահ ուժերի» վերատեղակայումը կխափանի Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա։ Այս մասին իր զեկույցում գրել է Պատերազմի ուսումնասիրման ISW ամերիկյան ինստիտուտը։

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 16-ին Ադրբեջանին մեղադրել է նոր լայնածավալ հարձակում եւ Արցախի էթնիկ հայերի ցեղասպանություն պատրաստելու եւ իրականացնելու մեջ։ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը պետք է դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, եթե Ռուսաստանի Դաշնությունը չկարողանա պահպանել Լեռնային Ղարաբաղում 2020թ. նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագիրը, որը կնքվել է Մոսկվայի միջնորդությամբ։

Փաշինյանն ավելի վաղ Արցախում ռուսական «խաղաղապահ ուժերին» մեղադրել էր «իրենց պարտավորությունները չկատարելու մեջ՝ այն բանից հետո, երբ 2022թ. դեկտեմբերին ռուսական ուժերին չէր հաջողվել ապահովել» անցումը Հայաստանի եւ Արցախի միջեւ միակ՝ Լաչինի միջանցքով։

Ռուսական «խաղաղապահ ուժերը» Արցախում, ավելի շուտ, թերի են կոմպլեկտավորված։ Ռուս զինվորականները 15-րդ առանձին գվարդիական մոտոհրաձգային բրիգադը՝ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի միակ մասնագիտացված խաղաղապահ բրիգադը, վերատեղակայել են՝ Լեռնային Ղարաբաղից ուղարկելով Ուկրաինա 2022թ. մարտին։

Բրիգադի 1 800 զինվորներից, որոնք 2022թ. հունիսի դրությամբ ուղարկվել են Ուկրաինա, 800-ը սպանվել է, 400-ը՝ վիրավորվել։ Ռուսաստանը, հավանաբար, կկորցնի ռազմական ազդեցությունը հետխորհրդային այլ պետություններում, քանի որ Մոսկվան վերատեղակայել է մշտապես տեղակայված ռուսական զորքերը Ղրղըզստանի, օկուպացված Վրաստանի (Աբխազիա եւ Հարավային Օսիա) եւ Տաջիկստանի ռազմակայաններից Ուկրաինա»,- նշվել է զեկույցում։