Թուրքիան հրաժարվել է սպասարկել ռուսական և բելառուսական ավիաընկերությունների ինքնաթիռները

Մանրամասներ

Թուրքիան հրաժարվել է սպասարկել ռուսական և բելառուսական ավիաընկերությունների Boeing և Airbus ինքնաթիռները, այդ թվում՝ լիցքավորել դրանք։

Նման որոշում է կայացրել երկրի մաքսային և առևտրի նախարարությունը՝ ԱՄՆ առևտրի նախարարության նամակից հետո, հայտնում է AirportHaber պորտալը։

Սահմանափակումները վերաբերում են յոթ ռուսական ավիափոխադրողներին՝ Aeroflot, S7 Airlines, Utair, AZUR Air, Pegas Fly, Russia և Yamal:

Վառելիքի լիցքավորումը և հարակից ծառայություններն արգելված են մասնավոր, բեռնատար, առևտրային, չարտերային օդանավերի և ցանկացած երկրում արտադրված օդանավերի վրա, որոնք ունեն առնվազն 25% ԱՄՆ բաղադրիչներ: