Թուրքիայում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Մանրամասներ

Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Բոլու նահանգում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Ըստ աղբյուրի՝ Թուրքիայի կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման գրասենյակը (AFAD) հայտնել է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 13.55-ին։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բոլուում, օջախը՝ 8,13 կմ խորության վրա։