Հայկական կողմի խղճին ենք թողնում ԼՂ ճակատագրի պատասխանատվությունը երրորդ երկրների վրա բարդելու փորձերը․ Զախարովա

Մանրամասներ

ՌԴ բոլոր պարտավորությունները հստակ ամրագրված են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, պարզապես պետք է բացել այդ թաստաթուղթը և նայել։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ ռուս խաղաղապահներն անում են իրենցից կախված ամեն ինչ, որպեսզի թույլ չտան էսկալացիա և կայունացնեն իրավիճակն իրենց պատասխանատվության գոտում։

«ՀՀ ղեկավարության հայտարարությունները դիտարկում ենք որպես այն գծի շարունակություն, որը վերցրել են ԵՄ հովանու ներքո անցկացված Պրահայի գագաթնաժողովում։ Ուստի հայկական կողմի խղճին ենք թողնում ԼՂ ճակատագրի համար պատասխանատվությունը երրորդ երկրների վրա բարդելու փորձերը»,- ասել է Զախարովան։