Հրաչյա Սարգսյանը վաղը հրաժեշտ կտա քաղաքապետի պաշտոնին. ո՞վ կնշանակվի

Մանրամասներ

«Հրապարակը» քիչ առաջ գրել էր, որ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ըստ ամենայնի հրաժարականի դիմում է գրել:

168.am-ի՝ Քաղաքապետարանի՝ ՔՊ խմբակցությանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ վաղը, ըստ ամենայնի, Հրաչյա Սարգսյանը կլքի քաղաքապետի պաշտոնը:

«Տեղեկությունը ճիշտ է:

Ամեն ինչ գնում է ըստ նախատեսվածի: Հրաչյա Սարգսյանը պիտի տար հրաժարական ու տվեց»,- ասաց մեր աղբյուրը:

Նրա փոխանցմամբ՝ քաղաքապետի ժ/պ կնշանակվի 1-ին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը: