Բուժհաստատությունների և դեղատների լիցենզավորման կարգը կխստացվի․ լիցենզավորումը կդառնա 5 տարով

Մանրամասներ

«Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծով նախատեսվում է, որ բժշկական կենտրոններն ու դեղատները կլիցենզավորվեն հինգ տարի ժամկետով։ Այս մասին ԱԺ առողջապահության մշտական հարցերի հանձնաժողովում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Օրենքի փոփոխությամբ սահմանվում է վերանայել բժշկական կենտրոնների և դեղատների անժամկետ լիցենզավորման դրույթը և սահմանել, որ 5 տարով է լինելու լիցենզավորումը։ Այս փոփոխությունը ուղղված է մեր ռազմավարական նպատակին, այն է՝ բարձրացնել բժշկական օգնության որակը և մշտապես զարգացող բժշկագիտության  տենդենտցենրին համահունչ լինելը։

Ինչպես գիտենք Հայաստանում բժշկական կենտրոնները և դեղատները լիցենզավորվում էին անժամկետ, ինչը ստեղծում է խնդիրներ, որ ժամանակին լիցենզիա ստացած բժշկական կենտրոնը մնում է այդ թվականին սահմանված կանոների շրջանակներում»,- ասաց Ավանեսյանը։

Նախարաը նշեց, որ այդ պարագայում շատ դժվար է լինում ապահովել բժշկական կենտրոնների ու դեղատների անընդհատ զարգացումը։