Ծեծկռտուք՝ պարեկների և քաղաքացիների միջև․ կան բերման ենթարկվածներ

Մանրամասներ

Երեկ՝ մարտի 15-ին, պարեկների և քաղաքացիների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։00-ի Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի վարչական տարծքի գյուղամիջյան ճանապարհով երթևեկելու ժամանակ պարեկները նկատել են նույն բանակավայրի բնակիչ 28-ամյա Նարեկ Ա-ին։ Վերջինս գտնվել է ճանապարհի միջնամասում։

Երբ պարեկները նրա կողքով անցնելիս են եղել, Նարեկ Ա․-ն հայհոյանքներ է հնչեցրել պարեկների հասցեին։ Պարեկները մոտեցել են Նարեկ Ա․-ին, հարցրել հայհոյանքներ հնչեցնելու պատճառը։ Նարեկ Ա․-ն շարունակել է հայհոյանքները։ Պարեկները փորձել են նրան վարչական ձերբակալման ենթարկել։ Այդ պահին մոտեցել է Նարեկ Ա․-ի հայրը, ապա Արծվանիստ բնակավայրի բնակիչներ՝ 27-ամյա Նարեկ Ե․-ն, 27-ամյա Անդրանիկ Ա․-ն և 25-ամյա Կառլեն Հ․-ն: Նրանցից մի քանիսը ձեռքերով հարվածներ են հասցրել պարեկներին։

Ահազանգով ժամանած Ոստիկանության Մարտունու բաժնի և Պարեկային Ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները բոլորին տեղափոխել են Ոստիկանության Մարտունու բաժին։ Դեպքի փաստով Հայաստանի քնչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։