Հայտնի են Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի բոլոր մասնակիցները

Մանրամասներ

Այսօր ավարտվեցին Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի վերջին երկու հանդիպումները։ ArmSport.am-ը փոխանցում է, որ արդեն հայտնի են քառորդ եզրափակչի բոլոր ութ մասնակիցները։

Քառորդ եզրափակիչ են դուրս եկել հետևալ ակումբները․

«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)
«Չելսի» (Անգլիա)
«Ինտեր» (Իտալիա)
«Միլան» (Իտալիա)
«Նապոլի» (Իտալիա)
«Ռեալ» (Իսպանիա)
«Բավարիա» (Գերմանիա)
«Բենֆիկա» (Պորտուգալիա)

Հատկանշական է, որ քառորդ եզրափակչում ամենից շատ ներկայացուցիչն ունի Իտալիան՝ երեք թիմ։ Նշենք նաև, որ «Նապոլին» պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ քառորդ եզրափակիչ։

Մրցաշարի գործող չեմպիոնը Մադրիդի «Ռեալն» է։ Քառորդ եզրափակիչի վիճակահանությունը կկայանա ուրբաթ՝ մարտի 17-ին։