Արցախի Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմը խախտվել է․ Տուժածներ չկան

Մանրամասներ

Արցախի Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել։ Այս մասին հաղորդվում է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի մարտի 14-ի տեղեկագրում։

«Տուժածներ չկան։ Այս փաստով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական եւ հայկական կողմերի հետ ուսումնասիրություն է անցկացնում։

Երեք երթուղիներով պարեկություն է իրականացվել Մարտակերտի, Մարտունու եւ Շուշիի շրջաններում։

Հումանիտար բեռներով ռուսական խաղաղապահ զորախմբի երկու ավտոշարասյուների ուղեկցություն է ապահովվել Երեւան-Գորիս-Ստեփանակերտ երթուղով։

Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու եւ հնարավոր միջադեպերը կանխելու համար անդադար փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ»,- նշվում է ՌԽԶ-ի հաղորդագրությունում։