Հայաստան-Թուրքիա հանդիպման բոլոր տոմսերը սպառվել են

Մանրամասներ

Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպման բոլոր տոմսերը սպառվել են։

Այս մասին հայտնում են ArmSport.am-ը և ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Հայաստան – Թուրքիա հանդիպում կկայանա մարտի 25-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում։

Խաղի սկիզբը՝ 21։00: