Հայաստանում բնակված ադրբեջանցիները պահանջում են, որ Երևանն էլ իրենց բանակցությունների հրավիրի

Մանրամասներ

Նախկինում Հայաստանում բնակված ադրբեջանցիներին միավորող այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ղեկավար Ազիզ Ալեքբերլին այսօր պահանջել է, որ Հայաստանի կառավարությունը բանակցություններ սկսկի իր ղեկավարած կառույցի հետ։

Այս մասին հայտնում է Ազատությունը։

«Մենք ողջունում ենք Ադրբեջանի կառավարության կողմից Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում բնակվող հայերին՝ շփումները շարունակելու վերաբերյալ ուղղված հրավերը», - նշել է Ալեքբերլին, հավելելով. - «Որպես Արևմտյան Ադրբեջանի համայնք՝ մենք մի քանի օր առաջ նամակ ենք ուղարկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ մեր անվտանգ ու արժանապատիվ վերադարձի իրավունքը մեր հայրենի օջախներ ապահովելու համար», - նշել է Ալեքբերլին։