ԱՄՆ B-52H ռազմավարական ռմբակոծիչն այսօր էլ մոտեցել և վարժական կրակ է բացել Իրանի ուղղությամբ

ՖՈՏՈ

Ամերիկյան B-52H Stratofortress ռազմավարական ռմբակոծիչը, որն ունակ է կրել միջուկային զենք, այսօր մոտեցել է Իրանին և պատասխան վարժական կրակ բացել Իրանի ուղղությամբ։

Ռազմական փորձագետները լուսանկարներ են հրապարակել B-52H Stratofortress ամենահզոր ռմբակոծիչի այսօրվա թռիչքի երթուղուց, այս քայլը որակելով որպես ԱՄՆ ռազմաօդային ուժերի՝ Իրանին վախեցնելու գործողություն, որը նման է երեկ Ֆիննական ծոցից Ռուսաստանի տարածքի վրա վարժական հրթիռային հարձակմանը։

Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ ռազմաօդային ուժերի նույն B-52H Stratofortress ռազմավարական ռմբակոծիչն ավարտել է Ռուսաստանում հրթիռների արձակման վարժանքները։

Հրթիռների արձակման դիրքում՝ Սանկտ Պետերբուրգի Գոտլանդ կղզու մոտ, ամերիկյան ռմբակոծիչը պտտվել էր մի որոշ ժամանակ, այնուհետև կտրուկ շրջադարձ է կատարելով՝ հեռացել Էստոնիայի ուղղությամբ։

Նշենք, որ Գոտլանդի կղզին հյուսիսային մայրաքաղաքից մոտ 200 կմ հեռավորության վրա է գտնվում։

1