Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ. Տեղումներ չեն սպասվում

Մանրամասներ

Հանրապետության տարածքում մարտի 11-12-ը, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարտի 13-ի երեկոյան ժամերին, 14-15-ը` օրվա ընթացքում, առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:

Քամին հարավարևմտյան է` 2-4 մ/վ արագությամբ, մարտի 11-14-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 12-15 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով:

Երևանում մարտի 11-13-ը, 15-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարտի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը և առավոտյան ժամերին հնարավոր է անձրև: