Հայաստանը ՀԱՊԿ-ին ներկայացրել է առաջարկ գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից հրաժարվելու վերաբերյալ

Մանրամասներ

Դա քաղաքական որոշում է, ես չեմ կարող մեկնաբանել, ես չգիտեմ այս որոշումն ում է ուղղված: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ զինված ուժերի գլխվոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով նրան, որ Հայաստանը ՀԱՊԿ-ին ներկայացրել է առաջարկ գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից հրաժարվելու վերաբերյալ։

Հարցին, թե այս որոշման հետեւանքները ռազմական տեսանկյունից ինչպիսին կլինեն, նա պատասխանեց. «Եթե քաղաքական տեսակետից որոշումը հաջողվի, ապա ռազմական տեսակետից էլ հաջող կլինի, եթե քաղաքական տեսակետից չհաջողվի, ուրեմն ռազմական տեսակետից անհաջողություն է լինելու:

Ես չգիտեմ՝ ինչու են այդպիսի քաղաքական որոշում կայացրել, եւ դա մեզ օգուտ է բերելու, թե վնաս: Ես չգիտեմ՝ էդ մարդիկ քաղաքականության մեջ ինչ են մտածել, գուցե ինչ-որ բան մտածել են: Եթե քաղաքական որոշումը ի օգուտ մեզ է լինելու, ուրեմն ճիշտ են արել, եթե ի վնաս մեզ է լինելու, ուրեմն սխալ են արել»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանը ՀԱՊԿ-ին ներկայացրել է առաջարկ գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից հրաժարվելու վերաբերյալ։