Երեւանի փոխքաղաքապետը բերման է ենթարկվել

Մանրամասներ

NEWS.am-ի տեղեկություններով՝ Երեւանի քաղաքապետի տեղակալ Գեւորգ Սիմոնյանին իրավապահները բերման են ենթարկել:

Ավելի վաղ նրա աշխատասենյակում Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները խուզարկություն էին կատարում: Խուզարկությունն իրականացվում էր կորոնավիրուսի ժամանակ ենթադրյալ չարաշահումների հետ կապված նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։