Իսրայելը կարող է մոտ ապագայում ռազմական գործողություններ սկսել Իրանի դեմ. Այս մասին իսրայելցի գործընկեր Յոավ Գալանտի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը.
«ԱՄՆ-ը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ձեռք բերել»,- մեկնաբանել է Օսթինը։
Միաժամանակ իսրայելական ԶԼՄ-ները գրում են, որ ռազմական վերնախավում խոսվում է «բարդ որոշումներ» ընդունելու Իսրայելի պատրաստակամության մասին, և որ շուտով նախագահը ելույթով կդիմի ժողովրդին։
Իսրայելական աղբյուրների փոխանցմամբ՝ Իսրայելի կողմից Իրանին ծրագրված հարվածելու ամսաթիվը խիստ գաղտնի է պահվում։ Հայտնի է միայն, որ Իսրայելի հարձակումը կունենա անսպասելի տարրեր։
0Comments