Իտալացի մոդելավորող, Roberto Cavalli ապրանքանիշի հիմնադիր Ռոբերտո Կավալլին վեցերորդ անգամ հայր է դարձել։
Աշխարհահռչակ դիզայներն ուրախալի լուրով կիսվել է Novella 2000-ին տված հարցազրույցում, հայտնում են Թերթը և Mirror-ը:
82-ամյա Ռոբերտո Կավալլին և նրա երիտասարդ սիրեցյալը՝ 37-ամյա շվեդ մոդել Սանդրա Նիլսոնը, որդի են ունեցել, որին անվանակոչել են Ջորջիո՝ ի պատիվ մոդելավորողի հոր։
«Նրա անունը Ջորջիո է, ինչպես իր պապու՝ հորս անունն էր… նա սպանվել է նացիստների կողմից Կավրիլայի կոտորածի ժամանակ, երբ ես չորս տարեկան էի», - բացատրել է Կավալլին:
Դիզայները հավելել է, որ իր սիրելին «լավ է զգում», և ծննդաբերությունից անցել է մոտ մեկ շաբաթ։
Ռոբերտո Կավալլիի համար այս երեխան վեցերորդն էր։ Դիզայներն ամուսնացած է եղել երկու անգամ։
0Comments